Backstreet Boys-ը կարճ ժամանակով կվերամիավորվի

17:32 • 02.04.17

1990-ական թվականների ամենահայտնի «բոյ բենդերից» մեկի՝ Backstreet Boys-ի անդամներ Բրայան Լիթրելը, Քևին Սքոթ Ռիչարդսոնը, Էյջեյ ՄքԼինը, Նիք Քարտերն ու Հոուի Դին պատրաստվում են երջանկացնել միլիոնավոր երկրպագուհիներին՝ կարճ ժամանակով վերամիավորվելով:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, խումբը մտադիր է մասնակցել Լաս Վեգասի T Mobile Arena համերգասրահում կայանալիք ACM Awards քանթրի երաժշտության մրցանակաբաշխությանը:


Նշենք, որ սկսած իրենց առաջին՝ «Backstreet Boys» ալբոմից (թողարկվել է 1996թ.), խումբը վաճառել է ընդհանուր մոտ 130 միլիոն իրենց ձայնագրություններից:

Backstreet Boys-ը կարճ ժամանակով կվերամիավորվի