Եվգենի Եվտուշենկոյի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 9-ին

23:29 • 02.04.17

Ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընտանիքի բարեկամ Միխայիլ Մորգուլիսը:

Վերջինս հայտնել է, որ բանաստեղծի կնոջ՝ Մարիա Նովիկովայի խոսքով`ԱՄՆ Օկլահոմա նահանգի իշխանություններից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու ընթացակարգը փոքր-ինչ ձգձգվում է, այդ իսկ պատճառով հուղարկավորությունը կանցկացվի ապրիլի 9-ին:

Աղբյուրի տեղեկացմամբ` խոսքը բժշկական եզրակացության մասին է, ինչպես նաև մարմինն ստանալու թույլտվության:

Հիշեցնենք, որ Եվգենի Եվտուշենկոն 84 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ում: Նրա մահվան պատճառը քաղցկեղն է եղել:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանաստեղծին հուղարկավորելու են Մոսկվայի Պերեդելկինոյի գերեզմանոցում, ինչպես և ցանկացել էր բանաստեղծը:


 

Եվգենի Եվտուշենկոյի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 9-ին