Մահացել է փոփ արտի ներկայացուցիչ Ջեյմս Ռոզենքվիստը

10:36 • 02.04.17

Նյու Յորքում մահացել է փոփ արտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը` ամերիկացի նկարիչ Ջեյմս Ռոզենքվիստը: Այս մասին The New York Times-ին հայտնել է նրա կինը՝ Միմի Թոմփսոնը:

Նկարչի կնոջ խոսքով` նա մահացել է իր տանը, 83 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո:

Նշվում է, որ Ջեյմս Ալբերտ Ռոզենքվիստը ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 29-ին` ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորկս քաղաքում` ավիամեխանիկի և նկարչուհու ընտանիքում: Նա զբաղվել է գովազդային նկարչությամբ և փոփ արտ ոճի նկարչությամբ: Նկարիչն իր օրիգինալ ոճը մշակել է 1960-ական թվականներին, և նրա մի շարք աշխատանքներին բնորոշ է եղել «ֆուտուրիստական, կալեյդոսկոպիկ աբստրակցիան»:

Հայտնի է, որ Ռոզենքվիստի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր թանգարանների անհատական ցուցահանդեսներում:

Նշենք, որ փոփ արտը կերպարվեստի նեոավանգարդիստական ուղղություն է, որը ծագել է որպես մերժողական արձագանք աբստրակտ էքսպրեսիոնիզմին:

 

 

 

 

 

Մահացել է փոփ արտի ներկայացուցիչ Ջեյմս Ռոզենքվիստը