Կիրկորովը նկարահանվել է իր վաղեմի թնամուն` ռեփեր Տիմատիին պատկանող բուրգերների գովազդում
Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նկարահանվել է Black Star Burger արագ սննդի ցանցի գովազդում, որը պատկանում է վերջինիս վաղեմի թնամուն` ռեփեր Տիմատիին:
Այս մասին գրում է Lenta.ru-ն` հայտնելով, որ «Այժմ դու ամեն ինչ տեսել ես» գրառմամբ տեսանյութը ապրիլի 1-ին հայտնվել է Instagram-ի timatiofficial էջում:
Գովազդային հոլովակում Տիմատին մարմնավորում է սովորական մատուցողի, ով ստիպված է լինում մատուցել Կիրկորովի պատվերը: «Այժմ ամեն ինչ իր տեղն ընկավ», - ասում է վերջինս` վերցնելով բուրգերը:
Այնուհետև Տիմատին մոտենում է սեղանին, որի շուրջ նստած է երգիչ Գրիգորի Լեպսը, որին Կիրոկորովն ասում է. «Իսկ դու կսպասես, այս պահին ես 3 տարի եմ սպասել»:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ`տեսանյութը, հավանաբար, խորհրդանշում է Տիմատիի և Կիրկորովի միջև բազմամյա թշնամության ավարտը:










