Այն ունի «Օսկար»-ին արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները, Ստալոնեն՝ Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ

12:31 • 02.04.17

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն համալրել է այն արևմտյան աստղերի շարքը, որոնք սոցցանցերում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Խոստումը» ֆիլմին:


«Ապրիլի 21-ին կցուցադրվի այս արտառոց ֆիլմը: Այն մի թեմայի շուրջ է, որն ինձ հետաքրքրել է տասնամյակներ շարունակ: Շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ինչ-որ մեկը քաջություն ունենա այն նկարահանելու և մեծ էկրանին ներկայացնելու համար: Այն ճշմարիտ ու պատմական տեսանկյունից չափազանց կարևոր դրամա է: Այն ունի «Օսկար»-ին արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները։ Գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեկի խաղն ուղղակի կատարյալ է»,-Instagram-ի իր էջում գրել է դերասանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ֆիլմի պրոդյուսեր Մայք Մեդավոյին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը։