Ջեսիկա Ալբան և այլ աստղեր Վիկտորիա Բեքհեմի հագուստի նոր հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ)
Երգչուհի, դիզայներ Վիկտորիա Բեքհեմը թողարկել է հագուստի նոր հավաքածու ամերիկյան Target խանութների ցանցի համար: Այդ առթիվ միջոցառումն անցկացվել է Լոս Անջելեսում, սակայն ամեն բան ակնհայտ հիշեցրել է միջոցառման գլխավոր «մեղավորի» բրիտանական ծագման մասին, գրում է tatler.ru-ն։
Միջոցառմանն այցելած Ջեսիկա Ալբային, Կամիլա Բելին և Զոի Սալդանային թեյը մատուցվել է «անգլիական» այգում, բացի այդ` հյուրերը շատախոսելու հնարավորություն են ունեցել անմիջապես կարմիր հեռախոսախցիկներում, որոնք այնքան շատ են հենց Լոնդոնում:
Սակայն երեկույթի «մեխը» Բեքհեմի ստեղծած հագուստի հավաքածուն է եղել. հավաքածուում ներառված նմուշներն այնքան վառ են եղել, որքան երեկույթի ծաղիկները, գրում է աղբյուրը։





















