Բյորկը տեսահոլովակ է նկարահանել վիրտուալ իրականությունում (տեսանյութ)

22:32 • 03.04.17

Իսլանդացի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ և կոմպոզիտոր Բյորկն իր YouTube ալիքում հրապարակել է նոր տեսահոլովակը, որը նկարահանված է վիրտուալ իրականության ձևաչափով: 

Lenta.ru-ի հաղորդմամբ` Notget երգը ներառվել է երգչուհու 8-րդ ալբոմում: Vulnicura կոչվող ալբոմը թողարկվել է 2015 թվականին: 

Նշվում է, որ տեսահոլովակի ռեժիսորներն են Ուորեն դյու Պրեն և Նիկ Տորնտոն Ջոնսը: 

Բյորկն ամենահայտնի իսլանդացի երգչուհին է, որը հայտնի է իր տպավորիչ երգերով և արտառոց տեսահոլովակներով: Նրա երգերը պատկանում են ալտերնատիվ ռոք, փանք, էլեկտրոնիկա, ինդի-փոփ, թրիփ-հոփ և այլ ոճերի: 

Հայտնի է, որ Բյորկի համար տեսահոլովակներ են նկարահանել այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Սպայկ Ջոնսն ու Միշել Գոնդրին:

Բյորկը տեսահոլովակ է նկարահանել վիրտուալ իրականությունում (տեսանյութ)