Մաո Ցզեդունի դիմանկարն աճուրդում վաճառվել է մոտ 12.7 մլն դոլարով

08:51 • 03.04.17

Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը Հոնկոնգում վաճառել է Չինաստանի նախկին ղեկավար Մաո Ցզեդունի դիմանկարը, որի հեղինակը 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկն է՝ Էնդի Ուորհոլը:


Աճուրդի տան պաշտոնական կայքում նշվում է, որ անհայտ գնորդը նմուշի համար վճարել է 12.69 մլն դոլար, մինչդեռ աճուրդի կազմակերպիչներն ակնկալում էին դիմանկարը վաճառել 15.5 մլն-ով:


Հայտնի է, որ Ուորհոլը «Մաո» կտավը նկարել է 1973թ.: Հեղինակն օգտագործել է ակրիլային ներկեր:

 

Մաո Ցզեդունի դիմանկարն աճուրդում վաճառվել է մոտ 12.7 մլն դոլարով