Ուկրաինան արգելել է ռուս դերասանուհի Ելենա Վորոբեյի մուտքը երկիր
Ռուս հայտնի դերասանուհի Ելենա Վորոբեյին թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, հայտնում է Gazeta.ru-ն:
«Կիև չթողեցին: Ներկայացումը տապալվեց: Այս ի՞նչ եք անում: Առանց ջրի են պահել 4 ժամ»,-Instagram-ի իր էջում գրել է Վորոբեյը՝ ափսոսանք հայտնելով այն կիևցիների համար, որոնք տոմս էին գնել ու պատրաստվում էին իր մասնակցությամբ պրեմիերան դիտել:
Բացի այդ, Վորոբեյն ուկրաինական իշխանությունների՝ երկիր մուտք գործելու վերաբերյալ արգելքը համեմատել է Բեռլինյան պատի ու պաղեստինա-իսրայելական հարաբերությունների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգությունն արգելել էր «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր: Որոշման համար հիմք է ծառայել այն փաստը, որ 2015թ. Սամոյլովան առանց Կիևի թույլտվության Ղրիմ է այցելել:










