Սանկտ Պետերբուրգի մետրոյում երկու պայթյուն է տեղի ունեցել. կա 10 զոհ. լրատվամիջոցներ (լուսանկարներ, տեսանյութեր)

16:39 • 03.04.17

Նախնական տվյալներով՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ, հայտնում է Интерфакс-ը:


Գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։ 


«Նախնական տեղեկությունը՝ տասը զոհ, թիվը հստակեցվում է»,- ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայություններում:


Նախնական տեղեկություններով՝  պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն, ի դեպ, աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հաղորդվել է դեպքի մասին:


«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ: Այժմ փակ է մետրոյի յոթ կայարան:

 

Взрыв в метро Санкт-Петербурга. 3.04.2017

Взрыв в метро Санкт-Петербурга 3.04.2017

Взрыв в метро Санкт-Петербурга 3.04.2017