11-ամյա հրաշամանուկը Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ նվագավարն է (լուսանկարներ, տեսանյութ)
Տասնմեկամյա Մեթյու Սմիթն իր տաղանդի շնորհիվ կարողացել է անսխալ ղեկավարել 75 հոգանոց նվագախումբ և հռչակվել Միացյալ Թագավորության տարածքում պրոֆեսիոնալ բեմում ելույթ ունեցած ամենաերիտասարդ նվագավարը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դպրոցականը հանդես է եկել Նոթինգհեմի թագավորական համերգասրահում, որտեղ հանդիսատեի թիվը հասել է 1.300-ի:
Սմիթի ղեկավարած նվագախումբը 9 րոպե կատարել է Յոհան Շտրաուսի ուվերտյուրներից մեկը, որի ավարտից հետո համերգասրահը լցվել է բարձր ծափահարություններով:
Հրաշամանուկի մայրը՝ 40-ամյա Բևեռլին Ռիլին, պատմել է, որ որդին երաժշտությամբ է սկսել զբաղվել 4 տարի առաջ:
Մեծ Բրիտանիայի ամենահայտնի նվագավարներից մեկը՝ սըր Սայմոն Ռեթլը, խոստովանել է, որ ինքն այս տղայի պես տաղանդավոր մարդ չի տեսել անցած 30 տարվա ընթացքում:












