Վիկտորիանական դարաշրջանի նորաձևության ամենավառ օրինակները` ֆոտոշարքով (լուսանկարներ)

08:31 • 03.04.17

Վիկտորիանական դարաշրջան է համարվում Վիկտորիայի` Բրիտանական կայսրության, Իռլանդիայի և Հնդկաստանի թագուհու կառավարման դարաշրջանը, այսինքն` 1837-1901 թվականներն ընկած ժամանակահատվածը: Այս դարաշրջանն աչքի է ընկել կյանքի մի շարք ոլորտների կտրուկ փոփոխություններով, որոնք հիմնականում վերաբերել են տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև` ժողովրդագրական ցուցանիշների, մարդկանց աշխարհընկալման, քաղաքական և սոցիալական համակարգերի փոփոխություններին:

Vintage Everyday-ը գրում է, որ փոփոխությունները վերաբերել են նաև նորաձևության ոլորտին. Վիկտորիանական դարաշրջանի կանայք սկսել են ավելի կանացի և նրբաճաշակ հագուստներ կրել` ընդգծելով իրենց մարմնի գեղեցկությունն ու գրավչությունը:

Նշվում է, որ դարաշրջանի սկզբին կանայք կրել են տակից կրելու համար նախատեսված միանգամից մի քանի կիսաշրջազգեստ, ծավալուն կիսաշրջազգեստներ և նեղ իրանակալներ՝ կորսետներ, իսկ 1890-ական թվականներին դարաշրջանի դասական հանդերձանքը պարզեցվել է` տեղը զիջելով ավելի հասարակ և ազատ ոճի զգեստներին և աքսեսուարներին:

Ստորև ներկայացնում ենք Վիկտորիանական դարաշրջանի նորաձևության ամենավառ օրինակները, որոնք հրապարակվել են Vintage Everyday կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիկտորիանական դարաշրջանի նորաձևության ամենավառ օրինակները` ֆոտոշարքով (լուսանկարներ)