Հրապարակվել է «Դոկտոր Ով» սերիալի 10-րդ եթերաշրջանի թրեյլերը (տեսանյութ)
BBC կորպորացիան իր YouTube-յան ալիքում հրապարակել է «Դոկտոր Ով» (Doctor Who) սերիալի 10-րդ եթերաշրջանի թրեյլերը: Սպասվում է, որ նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա սույն թվականի ապրիլի 10-ին:
BBC-ն գրում է, որ Դոկտորի հերթական ընկերակիցը կդառնա հերոսուհի Բիլը` Պերլ Մակիի կատարմամբ: Միևնույն ժամանակ, Դոկտորի դերը կխաղա Պիտեր Կապալդին, որն արդեն հայտնել է այդ եթերաշրջանից հետո նախագիծը լքելու մասին:
Նշվում է, որ դերասանը հեռուստաշոուի համար նկարահանվել է 2013 թվականից, և դեռևս անհայտ է`ով կփոխարինի նրան ապագա սեզոնում:
BBC-ն «Դոկտոր Ով»-ը ստեղծել է 1963 թվականին, և այն դարձել է պատմության ամենաերկարատև գիտաֆանտաստիկ սերիալը: Այն պատմում է Դոկտորի՝ տիեզերքի և ժամանակի մեջ ճանապարհորդող մարդանման Ժամանակի Լորդի արկածների մասին։
Հայտնի է, որ սերիալի ընթացքում գլխավոր հերոսի դերը խաղացել է ավելի քան 10 դերասան:










