«Եվրատեսիլ-2017» մրցույթի եզրափակչի տոմսերը վաճառքում կհայտնվեն ապրիլի 10-ին
«Եվրատեսիլ-2017» երգի համաեվրոպական մրցույթի եզրափակչի տոմսերը վաճառքում կհայտնվեն ապրիլի 10-ից: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ազդգային հեռարձակող հեռուստառադիոընկերության կայքում:
Ինչպես նշվում է, մայիսի 13-ին նշանակված եզրափակչի տոմսերի մի մասը վաճառքի կհանվի Concert.ua պաշտոնական տոմսային գործակալի կայքում:
Ներկա պահին հասանելի են առաջին կիսաեզրափակչի փորձերին ներկա գտնվելու տոմսերը: Տոմսեր կարելի է ձեռք բերել նաև մայիսի 9-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչի, ինչպես նաև մայիսի 10-ին և 11-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի փորձերի համար:
Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017» մրցույթի համար 70 000 տոմս է թողարկվել, որոնց արժեքը տատանվում է 8-500 եվրոյի միջև:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 9-ին: Նա հանդես է գալու 16 համարի ներքո: Այդ օրը նրանցի բացի ելույթ կունենան ևս 17 երկրի մասնակիցներ:










