Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել գույքը կիսելու մասին Ջիգարխանյանի նախկին կնոջ հայցի մերժման որոշումը

19:04 • 04.04.17

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նկատմամբ ընդհանուր սեփականությունը կիսելու մասին դերասանի նախկին կնոջ Տատյանա Վլասովայի հայցի մերժման մասին որոշումը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


«2016 թվականի նոյեմբերի 8-ի Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշումը թողնել առանց փոփոխության, հայցվորի բողոքարկման միջնորդագիրն՝ առանց բավարարման»,- ասված է քաղաքացիական հարցերով դատական կոլեգիայի որոշման մեջ:


Խոսքը մեկ տարի առաջ նախկին ամուսինների բնակարանի վրա դրված կալանքի մասին է:


Վլասովան խնդրում էր կիսել դերասանի հետ ընդհանուր սեփականությունը՝ ճանաչելով կողմերից յուրաքանչյուրի՝ Մոսկվայում բնակարանի և Volkswagen ավտոմեքենայի սեփականության իրավունքի ½ մասը: Պրեսնենսկու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու առնչությամբ՝ բնակարանի կալանքը չեղյալ է հայտարարվել:

 

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել գույքը կիսելու մասին Ջիգարխանյանի նախկին կնոջ հայցի մերժման որոշումը