ՌԴ ՔԿ-ն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը

17:19 • 04.04.17

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը: Ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը, գրում է kommersant.ru-ն:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը, հնարավոր է, իրականացրել է Ղրղզստանից 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Ինչպես երևում է տեսահսկման խցիկների ձայնագրություններում, նա պայթուցիկ սարքով պայուսակ է թողել նաև մետրոյի մեկ այլ կայարանում:


Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն արդեն հարցաքննել է նրա ծնողներին և մտերիմ բարեկամներին:


Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ապրիլի 3-ին պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ռուսական «Հինգերորդ ալիքը» հրապարակել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչական պայթյունի իրականացման համար կասկածվող անձի լուսանկարը:

Image result for Акбаржон Джалилов

Image result for Акбаржон Джалилов

Image result for Акбаржон Джалилов

Image result for Акбаржон Джалилов