ՆԱՍԱ-ի Cassini արբանյակը կավարտի 20-ամյա առաքելությունն ու կինքնաոչնչացվի

10:19 • 05.04.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի արբանյակներից մեկը՝ Cassini-ն, որը տարիներ շարունակ զբաղվում է Սատուրնի ուսումնասիրությամբ, կավարտի իր 20-ամյա տիեզերական առաքելությունն ու կինքնաոչնչացվի:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, ՆԱՍԱ-ի մասնագետները որոշել են, որ վառելիքի սպառումից հետո, արբանյակ կբաժանվի մասերի և կհալվի:


Նրանք նաև մանրամասնել են, որ չեն ցանկանում, որպեսզի Cassini-ն բախվի Սատուրնի շուրջ պտտվող բնական արբանյակներից որևիցե մեկին, քանի որ այնտեղ կարող է այլմոլորակային կյանք գոյություն ունենալ:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 2014-2015թթ. Cassini-ն Սատուրնի Էնցելադ փոքր արբանյակի վրա հայտնաբերել է սառցե շերտի տակ գտնվող աղի ջրով օվկիանոս, ինչպես նաև գեյզերներ: Դրանցից դուրս եկող ծխի մեջ արբանյակը հայտնաբերել է օրգանական քիմիական նյութեր:


Սատուրնի մեկ այլ արբանյակի՝ Տիտանի վրա Cassini-ն հայտնաբերել է հեղուկ մեթանի գետեր, ինչը ևս նպաստավոր միջավայր է վերերկրային կյանքի գոյության համար:

ՆԱՍԱ-ի Cassini արբանյակը կավարտի 20-ամյա առաքելությունն ու կինքնաոչնչացվի