Հայաստանն օգնության կարիք ունի. Շառլ Ազնավուրը՝«Երեկոյան Ուրգանտ»-ի եթերում (տեսանյութ)
Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք մենահամերգի նախաշեմին հյուրընկալվել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հումորային հեռուստաշոուին:
Իննսուներկուամյա շանսոնյեն խոսել է արվեստի, բազմանդամ ընտանիքի ու Հայաստանի մասին:
«Հայաստանն օգնության կարիք ունի: Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով: Բայց անհրաժեշտ է, որպեսզի նրանք մեր պես մենթալիտետ ունենան, սա մենթալիտետի հարց է: Այստեղ հողի ու նավթի հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ, որ մարդը մարդ մնա»,-ասել է Ազնավուրը:
Շոուի հաղորդավար Իվան Ուրգանտը մանրամասնել է, որ Ազնավուրի մոսկովյան համերգից ստացվելիք հասույթի մի մասն ուղղվելու է շանսոնյեի բարեգործական հիմնադրամին, որն օգնում է կարիքավորներին ու փախստականներին:










