«Խոստումը» զարմանահրաշ ֆիլմ է, հուզիչ և ճշմարտացի. Էրիկ Պողոսյանը` Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի մասին
Ամերիկահայ գրող, դերասան, սցենարիստ և դրամատուրգ Էրիկ Պողոսյանը թվիթերյան գրառում է կատարել` ներկայացնելով Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որը նկարահանվել է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի ջանքերով:
««Խոստումը» զարմանահրաշ ֆիլմ է, հուզիչ և ճշմարտացի: Ես այն երկու անգամ եմ դիտել և շատ եմ հավանել դերակատարումը», - գրել է «Նեմեսիս գործողություն» գրքի հեղինակը:
Հիշեցնենք, որ սոցցանցում ֆիլմը դիտելու կոչերով հանդես են եկել Սերժ Թանկյանը, աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին, դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, Հարվարդի ամերիկացի ուսանող Մայքլ Հին: Ֆիլմին է անդրադարձել նաև դերասան Սիլվեստր Ստալոնեն` նշելով, որ այն ունի «Օսկարին» արժանի բոլոր որակները:
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը` Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ լը Բոնի գլխավոր դերակատարմամբ, ԱՄՆ-ում կցուցադրվի ապրիլի 21-ին:










