Շառլիզ Թերոնն ու Վին Դիզելը՝ «Ֆորսաժ 8»-ի բեռլինյան պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը համարվող Շառլիզ Թերոնն ու մարտաֆիլմերի աստղ Վին Դիզելը Բեռլինում մասնակցել են «Ֆորսաժ 8» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառման կազմակերպիչները Թերոնից ու Դիզելից բացի չեն հրավիրել նկարահանող խմբի ու դերասանական կազմի մյուս անդամներին:
Աղբյուրը նկատում է, որ կարմիր գորգի վրա 41-ամյա Թերոնն անթերի տեսք է ունեցել:
Հավելենք, որ ԱՄՆ-ում Գերի Գրեյի նկարահանած ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին:
















