«Հարի Փոթեր»-ի հեղինակի շքեղ զբոսանավը վաճառքի է հանվել 19.2 մլն դոլարով (լուսանկարներ)
Հրաշագործ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կին գրողը, վաճառքի է հանել իր Amphitrite զբոսանավը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 47մ երկարությամբ զբոսանավը, որը կահավորված է 1930-ական թվականների ոճով, վաճառվում է 19.2 մլն դոլարով:
Ցանկության դեպքում այն կարելի է նաև վարձակալել՝ շաբաթական 130.000 դոլարի դիմաց:
Հետաքրքրական է, որ 2001թ. կառուցված զբոսանավի առաջին տերը եղել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը, որը զբոսանավը վաճառել է 27 մլն դոլարով:














