Բրիտանական The xx խումբը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել իր թաղամասի մասին (տեսանյութ)
Բրիտանական The xx խումբը Լոնդոնի Բրիքսթոն թաղամասին նվիրված կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: Հայտնի է, որ երաժիշտներն ապրում են այդ թաղամասում: 21 րոպե տևողությամբ տեսահոլովակը հասանելի է խմբի YouTube ալիքում:
Lenta.ru-ի հաղորդմամբ` ֆիլմը նկարահանվել է Night + Day փառատոնի ժամանակ, որն այս տարի անցկացվել է մարտի 8-ից 15-ը: Միջոցառման համադրողները խմբի անդամներն են: Այդ ընթացքում նրանք մի քանի համերգ են տվել Բրիքսթոնում:
Նշվում է, որ փառատոնին մասնակցել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ben UFO, Cat Power, Floating Points, Bok Bok և այլ խմբեր: Դրանից բացի, ֆիլմում նկարահանվել են Բրիքսթոնի բնակիչները` կիսվելով իրենց մտքերով թաղամասի մասին:
Բրիտանական The xx ինդի փոփ խումբը կազմավորվել է 2005 թվականին Լոնդոնում: Տվյալ պահի դրությամբ խմբի վերջին ալբոմը (I See You) թողարկվել է հունվարի 13-ին:










