Ջորջ Հարիսոնի այրին գտել է The Beatles-ի անհայտ երգի մի ձեռագիր
Օլիվիա Հարիսոնը՝ The Beatles լեգենդար խմբի կիթառահար Ջորջ Հարիսոնի այրին, հայտնաբերել է նախկինում չձայնագրված երգի ձեռագիր, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այն նվիրված է եղել խմբի թմբկահար Ռինգո Սթարին և կրում է «Hey Ringo» անվանումը: Տեքստը գրվել է 1970-ական թվականներին: իսկ Հարիսոնը մահացել է 2001 թվականին քաղցկեղից:
«Ես պատրաստվում եմ այդ ձեռագիրը դնել շրջանակի մեջ և նվիրել Ռինգո Սթարին. այն շատ լավն է»,- ասել է Օլիվիա Հարիսոնը:










