Ճապոնացին պատրաստել է Բուդդայի արձանը՝ օգտագործելով 20.000 հատ բզեզ (լուսանկարներ)
Ճապոնացի արվեստագետ Յոնեձի Ինամուրան ստեղծել է Բուդդայի ամենաինքնատիպ արձաններից մեկը, որը պատրաստված է տարբեր տեսակի 20.000 հատ բզեզից: Հետաքրքրական է, որ տղամարդը միջատներին հավաքել է 6 տարվա ընթացքում:
Ինչպես նշում է Oddity Central-ը, 1.5 մ բարձրությամբ արձանը պատրաստվել է տարիներ առաջ, սակայն հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել միայն վերջերս: Նշվում է, որ այն գտել է Տոկիոյի արվեստի թանգարանի տնօրենը, որն ինքնատիպ նմուշներ էր փնտրում ցուցադրության համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ ներկայացվել է արձանը, այն խիստ քննադատվել է բնապահպանների կողմից: Նրանց կարծիքով՝ հեղինակն իրավունք չուներ այդքան բզեզ սատկացնել հանուն արվեստի:
















