Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում կրկին կնկարահանվի Դենիել Քրեյգը

16:20 • 06.04.17

Բրիտանացի հայտնի դերասան Դենիել Քրեյգը պատրաստվում է նկարահանվել գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այժմ դերասանը բանակցություններ է վարում ֆիլմի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլիի հետ:

Քառասունիննամյա Քրեյգի հետ հանդիպելուց հետո պրոդյուսերը որոշել է, որ հենց նա պետք է շարունակի նկարահանվել 007 գործակալի դերում: Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Բոնդի դերում Քրեյգին կարող է փոխարինել Թոմ Հիդլսթոունը, ում թեկնածությունը չի գոհացրել Բրոկոլիին:

Հայտնի է, որ Դենիել Քրեյգը նկարահանվել է Բոնդի մասին 4 ֆիլմում, որից մեկի համար ստացել է ավելի քան 10 մլն դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ սա գաղտնի գործակալի դերի համար երբևէ վճարված ամենաբարձր գումարն է:

 

Enough is enough: The British actor, 49, prompted speculation over the identity of his successor by insisting he would prefer ‘slash his own wrists’ rather than reprise the role