«Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին ցույց են տվել մրցույթի գլխավոր մրցանակը (տեսանյութ)

17:38 • 06.04.17

«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի այս տարվա մասնակիցներին ցույց են տվել գլխավոր մրցանակը` բյուրեղապակյա միկրոֆոնը: Մասնակիցների զարմացած արձագանքները ցուցադրող տեսանյութը հրապարակվել է BBC Eurovision-ի թվիթերյան էջում:

Մրցանակի ձևն ու քաշը շփոթմունք են առաջացրել մրցույթում Ուկրաինան ներկայացնող O.Torvald խմբի վոկալիստի մոտ:

«Վաու, այս ի՞նչ է», - հարցրել է նա նկարահանող խմբին:

Հայտնի է, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանը մրցույթում ներկայացնում է Արծվիկ Հարությունյանը։

 

 

«Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին ցույց են տվել մրցույթի գլխավոր մրցանակը (տեսանյութ)