Բրեդ Փիթը, Սիենա Միլերն ու այլ աստղեր մասնակցել են «Կորուսյալ քաղաք Z»-ի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)
Օրերս Հոլիվուդում կայացել է ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Կորուսյալ քաղաք Z» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել են ֆիլմում նկարահանված դերասաններ Չարլի Հանեմը, Ռոբերտ Պատինսոնը, Սիենա Միլերը, Թոմ Հոլանդը, Էդվարդ Էշլին և այլք:
Tatler.ru-ն գրում է, որ ֆիլմի գլխավոր դերը պետք է խաղար Բրեդ Փիթը, սակայն պրոդյուսերների հետ բանակցություններ վարելու ընթացքում ծագած խնդիրների պատճառով նրա տեղը զբաղեցրել է Չարլի Հանեմը:
Սակայն այս հանգամանքը Բրեդ Փիթին չի խանգարել ներկայանալ ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային. նա ներկայացել է Չարլի Հանեմի, Ռոբերտ Պատինսոնի և Սիենա Միլերի հետ:
Իրադարձությունը լուսաբանող լրագրողները կատակել են, թե այդ օրը կարմիր գորգին է հատնվել ընդամենը «Բրեդի կեսը», քանի որ 53-ամյա դերասանը շատ է նիհարել:


















