Warner Bros.-ը խաղ է մշակում «Հարի Փոթերի» մոտիվներով. Metro

15:22 • 06.04.17

Warner Bros. Games ընկերությունը նոր խաղ է մշակում` հիմք ընդունելով «Հարի Փոթերի» տիեզերքի մոտիվները: Ենթադրվում է, որ խաղը նվիրված կլինի գրքի և ֆիլմի գլխավոր հերոս Հարի Փոթերին: Այս մասին հայտնում է Metro-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` ներկա պահին «Հարի Փոթերը» Warner Bros.-ի խոշորագույն բրենդն է, ահա թե ինչու երկրպագուները գտնում են, որ նոր խաղը նվիրված կլինի հենց նրան:

Նշվում է, որ Warner Bros. ընկերությունը Հարի Փոթերի մասին խաղ ստեղծելու իրավունք ունի, և սա «Հարի Փոթերի» տիեզերքին վերաբերող միակ խոշոր արտոնագիրն է, որն ընկերությունը դեռևս չի օգտագործել:

Հայտնի է, որ վերջերս Warner Bros. Games-ը թափուր աշխատատեղերի ցանկ է հրապարակել, որոնց շարքում սցենարիստի, գլխավոր անիմատորի և շրջակայքի նկարչի պաշտոններն են:

Սցենարիստի թափուր աշխատատեղի վերաբերյալ նշվում է, որ ընկերությունը փնտրում է «բրիտանական մշակույթը խորապես հասկացող տաղանդավոր պատմողի, որը պատրաստ է բրիտանական ինքնություն հաղորդել նախագծին»:

Warner Bros.-ը խաղ է մշակում «Հարի Փոթերի» մոտիվներով. Metro