Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը
Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին օրինագիծը, հայտնում է Униан-ը:
Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում:
Օրինագծի օգտին քվեարկել է 521 պատգամավոր, 75 հոգի քվեարկել է դեմ, 36-ը ձեռնպահ է մնացել:
Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու համար փաստաթուղթը պետք է հաստատի ԵՄ խորհուրդը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 28-ից ուժի մեջ է մտել Վրաստանի և Եվրոպական միության երկրների միջև անայցագրային ռեժիմը: Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։










