Ջորջ Քլունին և Քրիս Քորնելն այցելել են Ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և ամերիկացի երգիչ-երգահան Քրիս Քորնելը ներկա են գտնվել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային:
Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Քրիս Քորնելը, ով մարտին ներկայացրել էր ֆիլմում հնչող իր համանուն երգը:
Հիշեցնենք, որ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմին սոցցանցերում անդրադարձել են Էլթոն Ջոնը, Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Սերժ Թանկյանը, Սիլվեստեր Ստալոնեն, Դին Քեյնը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Էրիկ Պողոսյանը:
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի` սիրո, գոյատևման պայքարի, հավատարմության մասին պատմող ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Իսկ ԱՄՆ-ում պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:
Հիշեցնենք, որ 100 մլն դոլար բյուջեով նկարահանված ֆիլմը օրեր առաջ ցուցադրվել է նաև Վատիկանում:










