Ռիկի Մարտինը կխաղա Ջանի Վերսաչեի «բոյֆրենդի» դերը
Հայտնի երգիչ Ռիկի Մարտինը կխաղա «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» քրեական հեռուստասերիալում, հայտնում է Just Jared-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ երգիչը կհայտնվի սերիալի երրորդ եթերաշրջանում։ Մարտինը կխաղա Ջանի Վերսաչեի զուգընկերոջ՝ ոճաբան Անտոնիո Դ'Ամիկոյի դերը։ Մարտինի գործընկերները կդառնան Էդգար Ռամիրեսը, Դարեն Քրիսը, Պենելոպա Կրուսը։
«Հանցագործությունների ամերիկյան պատմություն» քրեական հեռուստասերիալը հիմնված է իրական դեպքերի վրա։ Երրորդ եթերաշրջանը Ջանի Վերսաչեի սպանության մասին է։











