Մեծ Բրիտանիայում հռոմեական բնակավայր են հայտնաբերել
Լոնդոն ու Էդինբուրգ քաղաքները միմյանց կապող ճանապարհի նորոգման ընթացքում բանվորները հայտնաբերել են հռոմեական բնակավայր՝ հին արտեֆակտերով, հաղորդում է բրիտանական The Express-ը։
Փորձագետներից մեկի խոսքով մայրուղու տակ տարատեսակ յուրահատուկ իրեր են հայտնաբերվել, օրինակ՝ կոշիկներ, արձանիկներ, արծաթեղեն, սպասք և այլն:
Ճանապարհաշինական կազմակերպության անդամներից մեկը հրճվանք է արտահայտել, որ մոտ երկու հազար տարի առաջ հռոմեացիներն օգտվել են Ա1 մայրուղուց։










