Անհավանականորեն իրատեսական Ֆրիդան և Լինքոլնը` ճապոնացի քանդակագործի աշխատանքներում (լուսանկարներ)

18:00 • 09.04.17

Ճապոնական Կիոտո քաղաքում բնակվող քանդակագործ Կազուխիրո Ցուդզին հանդիսատեսին ցնցում է հայտնի մարդկանց անհավանականորեն իրատեսական քանդակներով:

Այսպես, օրինակ, ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի կիսանդրին այնքան իրատեսական է, որ թվում է` վարպետը վերադարձել է 1865 թվական և «պատճենել» նախագահի արտաքինը: Նույնը կարելի է ասել Ֆրիդայի, Էնդի Ուորհոլի, Սալվադոր Դալիի և այլ հայտնի մարդկանց քանդակների մասին:

Bigpicture-ը գրում է, որ Ցուդզին ոչ միայն քանդակագործ, այլ նաև տաղանդավոր վիզաժիստ է. նա աշխատել է մի շարք հոլիվուդյան դերասանների հետ` ստեղծելով նրանց կերպարները հայտնի ֆիլմերի համար:

Նշում է, որ վիզաժիստի աշխատանքի համար վարպետը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի և ևս երկու անգամ` բրիտանական BAFTA մրցանակին:

 

 

 

 

 

 

Անհավանականորեն իրատեսական Ֆրիդան և Լինքոլնը` ճապոնացի քանդակագործի աշխատանքներում (լուսանկարներ)