Կայսրություններն ընկնում են, սերն՝ ապրում. հայտնի բլոգերն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմի կարևորությանը
«Կայրություններն ընկնում են, սերն՝ ապրում ». Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին թվիթերյան իր էջում անդրադարձել է ավստրալուհի հայտնի բյութի բլոգեր Քլոե Մորելլոն:
«Կարևոր առաջիկա ֆիլմ է: Գիտեմ, որ այն դժվարությունների է հանդիպում, քանի որ շատ երկրներ հերքում են ժամանակին տեղի ունեցած ցեղասպանությունը: Հետևեք և աջակցեք «Խոստումը» ֆիլմին», - գրել է բլոգերը` կից հրապարակելով երկար սպասված ֆիլմի թրեյլերը:
Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի և Քրիստիան Բեյլի գլխավոր դերակատարությամբ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին: Ֆիլմում նկարահանվելե ն նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմվելը, Դանիել Խիմենես Կաչոն, Շորե Ագդաշլուն:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Լոս Անջելեսում Էլթոն Ջոնի գլխավորությամբ անցկացված դրամահավաք ճաշկերույթի ժամանակ ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը:
Ֆիլմը ցուցադրվել է նաև Վատիկանում, իսկ օրեր առաջ կայացել է լոնդոնյան պրեմիերան, որին ներկա է գտնվել Ջորջ Քլունին:










