Ալեք Բոլդուինը կրկին նմանակել է Թրամփին (տեսանյութ)

12:08 • 10.04.17

Հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, չնայած այն հայտարարություններին, որ դադարեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարով ելույթ ունենալը, կրկին նմանակել է երկրի նախագահին ամերիկյան Saturday Night Live երգիծական հեռուստաշոուի ժամանակ, գրում է The Washington Post-ը։


Հաղորդման հումորային դրվագում Թրամփի կերպարով ներկայացած Բոլդուինը «հայտնվել» է ամերիկյան Կենտուկի նահանգի բնակիչների առաջ, որտեղ նախագահի կողմից իրականացվող  քաղաքականությունը, ինչպես գրում է թերթը, կարող է «բացասաբար ազդել աշխատաշուկայի և բժշկության վրա»։


Հիշեցնենք, որ մինչ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների կայացումը, հոլիվուդյան դերասանը NBC հեռուստաալիքի Saturday Night Live երգիծական շոուի կեղծ հեռուստաբանավեճերի ժամանակ նմանակել էր այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփին։

 

Ալեք Բոլդուինը կրկին նմանակել է Թրամփին (տեսանյութ)