Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն առաջին անգամ ծնող են դարձել
Հանրահայտ սուպերմոդել Իրինա Շեյքն ու հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերն առաջին անգամ ծնող են դարձել, գրում է tatler.ru-ն։
Լրատվամիջոցը հայտնում է, որ 31-ամյա մոդելի և 42-ամյա դերասանի առաջնեկը լույս աշխարհ է եկել մոտ 2 շաբաթ առաջ, սակայն զույգը նախընտրել է մամուլից թաքցնել այդ ուրախալի լուրը։
Երեխայի անունը, սեռը և այլ մանրամասներ գաղտնի են պահվում։
Հիշեցնենք, որ նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել 2015 թվականի գարնանը։
















