Մրայա Քերին ամսական 25.000 դոլար է տալիս ընկերոջը՝ իրեն նվերներ մատուցելու համար. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

13:16 • 10.04.17

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին սովոր է, երբ տղամարդիկ թանկարժեք նվերներ են մատուցում նրան: Սակայն միլիարդատեր Ջեյմս Փարքերին երիտասարդ պարող Բրայան Տանակայով փոխարինած Քերին այժմ բախվել է մի խնդրի. իր սիրելին չունի այդքան մեծ հնարավորություններ նրան ադամանդներով պատելու համար, գրում է tatler.ru-ն։


Ըստ լրատվամիջոցի՝ երգչուհին գտել է դրա լուծումը: Քերին սկսել է ամսական որոշակի գումար, իսկ ավելի ճիշտ՝ 25.000 դոլար տրամադրել իր ընկերոջը, որպեսզի նա իր համար նվերներ գնի: 

«Այն փաստը, որ ստացած նվերների համար Մրայան ինքն է վճարում, նրան բոլորովին չի ամաչեցնում: Չէ՞ որ կարևորն ուշադրությունն է... Ինչպես նաև գեղեցիկ փաթեթավորված նվերի ու բարետես սիրած տղամարդու հետ նոր լուսանկարն Instagram-ի համար»,- գրում է լրատվամիջոցը։

 



Мэрайя Кэри  Мэрайя Кэри и Брайан Танака

Мэрайя Кэри и Брайан Танака

Мэрайя Кэри и Брайан Танака  Мэрайя Кэри и Брайан Танака

Մրայա Քերին ամսական 25.000 դոլար է տալիս ընկերոջը՝ իրեն նվերներ մատուցելու համար. լրատվամիջոցներ (լուսանկարներ)