Արվեստագետը վերարտադրել է «Տիտանիկ» նավի խորտակման տեսարանը (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրիացի արվեստագետն ապշեցրել է իր հանդիսատեսին՝ նրանց հրավիրելով տխրահռչակ «Տիտանիկ» նավի խորտակման տեսարանի վերարտադրությունը դիտելու, գրում է The Daily Mail-ը:
Յադեգար Ասիսիի «Տիտանիկ. Արդիության խոստումը» խորագրով ցուցահանդեսը ներառում է հսկայական էկրաններ և պրոյեկցիայի բարդ համակարգ, որն էլ թույլ է տալիս հանդիսատեսին «սուզվել» ծովի մակարդակից մոտ 1158 մետր խորությամբ՝ առանց «Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի փոքր սուզանավերի անհրաժեշտության:
Արվեստագետն էկրաններին հայտնված «Տիտանիկը» տեսնում է որպես մարդու մեծամտության խորհրդանիշ, որն անընդհատ փորձում է գերիշխել բնությանը և, ի վերջո, չի կարողանում:
«Տիտանիկ» նավը 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ, բախվելով այսբերգի, խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում։























