Ռեփեր 50 Cent-ը հարվածել է իր ձեռքից քաշող երկրպագուհուն (տեսանյութ)
Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը հարվածել է իր երկրպագուհուն, որն ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաքում համերգի ժամանակ բեմից քաշել է երաժշտին: Միջադեպի տեսանյութը հրապարակել է TMZ պորտալը:
50 Cent-ը բռունցքով հարվածել է իր ձեռքը բռնած կնոջ կրծքին և վերադարձել բեմ: Դրանից հետո, զղջալով իր արարքի համար, ռեփերը հրավիրել է երկրպագուհուն բեմ, որտեղ նա թվերք է պարել:










