Մոսկվայում կայացել է «Արարատի ստվերը» ֆիլմի շնորհանդեսը

13:47 • 11.04.17

 

Ապրիլի 7-ին Մոսկվայի Վավերագրական կինոյի կենտրոնում տեղի է ունեցել  իսպանացի ռեժիսոր Միգել Անխել Նյեթոյի «Արարատի ստվերը» վավերագրական կինոնկարի շնորհանդեսի արարողությունը, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ֆիլմը պատմում է  Սփյուռքի այն հայերի մասին, ովքեր, հասնելով հաջողության իրենց ապաստան տրամադրած երկրներում և միջազգային ճանաչում ստանալով, մշտապես կապի մեջ են եղել Մայր Հայրենիքի հետ` իրենց կարողությունները ծառայեցնելով Հայաստանի զարգացմանը։

Ֆիլմը ներկայացնում է նաև Հայաստանի բազմադարյա պատմությանն ու մշակույթը, բավական ծավալուն կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը:

Կինոնկարի ցուցադրումից առաջ հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Մոսկվայում կայացել է «Արարատի ստվերը» ֆիլմի շնորհանդեսը