Հայազգի լուսանկարիչն աչքի է ընկել էժան սարքավորումներով արված լավագույն կադրերի մրցույթում (լուսանկարներ)
Մի քանի օր առաջ Նյու Յորքի Soho Photo Gallery պատկերասրահում փակվել է Krappy Kamera ամենամյա ֆոտոմրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը, որում հատուկ ուշադրության են արժանացել Ուկրաինայում բնակվող հայազգի լուսանկարիչ Արմեն Դոլուխանյանի լուսանկարները:
Միջոցառման կազմակերպիչների խոսքով` մրցույթի նպատակը ցույց տալն է, որ թանկ սարքավորումներն իսկապես լավ և տաղանդավոր լուսանկարներ անելու առանցքային գործոնը չեն:
Bigpicture-ի հաղորդմամբ` այս տարվա մրցույթի հաղթողներ են դարձել ամերիկացի լուսանկարիչներ Կիմ Շոն ու Դեանա Ֆորանը և նորզելանդացի Էդդի Վեքսլերը: Մի քանի աշխատանք արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակությանը, այդ թվում` Ուկրաինայում բնակվող հայազգի լուսանկարիչ Արմեն Դոլուխանյանի լուսանկարները:
Նշվում է, որ ֆոտոմրցույթին մասնակցելու կարևորագույն պայմանը էժան և ցածրորակ լուսանկարչական ապարատներ և ոսպնյակներ օգտագործելն է:

























