Հնագույն քաղաք Աթենքը 3 ամսով դառնում է ժամանակակից արվեստի կենտրոն (լուսանկարներ)

02:18 • 11.04.17

Ժամանակակից արվեստի միջազգային ամենամեծ ցուցահանդեսներից մեկը բացվել է շաբաթ օրը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:


Ապրիլի 8-ից հուլիսի 16-ը տևող ցուցահանդեսը հետաքրքիր խորագիր ունի՝ «Սովորում ենք Աթենքից»:


Ժամանակակից արվեստի ավելի քան 160 վարպետների աշխատանքները 3 ամիս շարունակ կցուցադրվեն քաղաքի 40 տարբեր ցուցասրահներում՝ թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում և այլն:


Նշենք, որ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ու հատուկ հրավիրված Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով գովաբանել է նման նախաձեռնությունն ու բուն ցուցահանդեսը:


Ակնկալվում է, որ ժամանակակից այդ աշխատանքները հնագույն քաղաք կներգրավեն բազմահազար զբոսաշրջիկների աշխարհի բոլոր անկյուններից՝ հատկապես նրանց, ովքեր հետաքրքրվում են նորագույն արվեստով:


Հնագույն քաղաք Աթենքը 3 ամսով դառնում է ժամանակակից արվեստի կենտրոն (լուսանկարներ)