Ստամբուլում տեղի է ունեցել «Ակօս»-ի համահիմնադիրներից Սարգիս Սերոբյանի հիշատակին նվիրված երեկո

11:12 • 11.04.17

Ստամբուլում տեղի է ունեցել պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիրներից և պարբերականի հայերեն բաժնի նախկին խմբագիր Սարգիս Սերոբյանի հիշատակին նվիրված երեկո, որի ընթացքում կայացել է նաև նրա գրքի շնորհանդեսը: 

Ինչպես հայտնում է «Ակօս»-ը՝ հայկական աղբյուրների ուսումնասիրման արդյունքում հավաքագրված և Սերոբյանի կողմից գրի առնված հեքիաթների ժողովածուն տպագրվել է նրա մահից հետո՝ Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից:

Շնորհանդեսին ներկա են գտնվել Սերոբյանի ընտանիքի անդամները, հայ, թուրք և քուրդ մի շարք մտավորականներ և լրագրողներ:

Սարգիս Սերոբյանը մահացել է 2015թ.-ի մարտին:

 



Картинки по запросу sarkis seropyan

Baron Seropyan’ı andık

Ստամբուլում տեղի է ունեցել «Ակօս»-ի համահիմնադիրներից Սարգիս Սերոբյանի հիշատակին նվիրված երեկո