«Vogue» հանրահայտ ամսագրի գլխավոր խմբագիրն առաջին անգամ տղամարդ է դարձել (լուսանկարներ)
Հանրահայտ «Vogue» բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիրը 100 տարվա ընթացքում առաջին անգամ տղամարդ է դարձել: Այդ պաշտոնին է նշանակվել ծնունդով Գանայից Էդվարդ Էնիֆուլը:
Էնիֆուլն այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդրա Շուլմանին, ով բրիտանական ամսագիրը ղեկավարել է 25 տարի շարունակ:
Մինչ այդ 45-ամյա Էնիֆուլն աշխատել է ամերիկյան և իտալական «Vogue»-երում:
Լեգենդար ամսագրի բրիտանական խմբագրությունը հիմնվել է 1916 թվականին: Ներկայումս այն տպագրվում է աշխարհի քսանից ավել երկրներում:














