Ամերիկուհին հայտնի երգերը ներկայացնում է կտավի տեսքով (լուսանկարներ, տեսանյութ)

14:18 • 12.04.17

Երբևէ մտածել եք, թե Ջոն Լենոնի աշխարհահռչակ «Imagine» հիթն ինչ տեսք կունենար կտավի վրա վերարտադրվելու դեպքում. ամերիկացի նկարչուհի Մելիսա ՄքՔրաքենն ունի այս հարցի պատասխանը:

Ինչպես նշում է Oddity Central-ը, կնոջ մոտ ախտորոշվել է սինեսթեզիա, ինչը հնարավորություն է տալիս տարբեր բաները՝ այդ թվում նաև գրվածքներն ու երաժշտությունը տեսնել գույների տեսքով: ՄքՔրաքենի խոսքով՝ ամեն անգամ, երբ երաժշտություն է լսում, աչքերի առաջ հայտնվում է դրան բնորոշ գույն:

«Մինչև 15 տարեկանը կարծում էի, թե բոլոր մարդիկ են իմ պես ու ամեն ինչի վերաբերյալ գույներ են տեսնում: Բայց երբ մի անգամ եղբորս հարցրի, թե նա C տառն ինչ գույնով է տեսնում, հասկացա, որ ես  տարբերվում եմ մյուսներից»,-ասել է հեղինակը:

Նա պատմել է, որ ժամանակակից քանթրի ոճի երաժշտությունը տեսնում է դեղին կամ նարնջագույն, դասական կիթառի հնչյունները՝ մուգ շագանակագույն, էլեկտրական կիթառինը՝ կապույտ և վարդագույն երանգներով:

«Երբ ես ինչ-որ երգ եմ լսում, ինձնից անկախ սկսում եմ գույներ տեսնել: Պատահում է, որ աչքիս առաջ մի սարսափելի գույն է գալիս. այդ ժամանակ անմիջապես անջատում եմ երգը»,-մանրամասնել է ամերիկուհին:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք մի շարք կտավներ, որոնք ՄքՔրաքենը նկարել է՝ հայտնի երգերին համապատասխան:

 

Ջոն Լենոն, «Imagine»

 

 

The Smashing Pumpkins, «Tonight, Tonight»

 

 

Փրինս, «Joy in Repetition»

 

 

Դևիդ Բոուի, «Live on Mars?»

 

 

Ջիմի Հենդրիքս, «Little Wing» 

 

 

Led Zeppelin, «Since I’ve Been Loving You»

 

 

John Mayer,«Gravity»