Ռայան Գոսլինգը միացել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը՝ իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը:
Twitter-ում հրապարակված տեսանյութում Գոսլինգը նշել է, որ «Երկրորդ աշխարհամարտից ի վեր Կոնգոյի պատերազմն ամենամահաբերն է»:
«Խոսք եմ տալիս պահել խոստումս ու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը»,-նշել է դերասանը:
Հավելենք, որ Գոսլինգից բացի, #պահիրխոստումն արշավին են միացել Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ:
Նշենք, որ #պահիրխոստումն արշավի նպատակն է հանրաճանաչ անձանց միջոցով բարձրաձայնել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին:










