Շնորհակալություն վայրագությունների դեմ պայքարում մեզ աջակցելու համար. Human Rights Watch-ն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմին

22:34 • 12.04.17

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին` շնորհակալություն հայտնելով ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանին:

«Շնորհակալությունը, Էրիկ Եսրայլյանին և «Խոստումը» ֆիլմին` ամենադաժան վայրագությունների դեմ պայքարում Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության (@hrw) աշխատանքին աջակցելու համար», - ասվում է միջազգային կազմակերպության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին: Մինչ այլ ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնում, Վատիկանում, Մոսկվայում, իսկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016-ի սեպտեմբերին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, որին ֆիլմի գլխավոր դերակատար Օսկար Այզեքը ներկայացել էր անմոռուկի տեսք ունեցող կրծքանշանով:

 

 

Շնորհակալություն վայրագությունների դեմ պայքարում մեզ աջակցելու համար. Human Rights Watch-ն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմին