Կինոաստղեր, որոնց սերը ծնվել է նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
Երբ դերասանները միասին հանդես են գալիս որևէ կինոնախագծում, երկրպագուներն ու լրատվամիջոցները սկսում են հավանական սիրավեպի մասին լուրեր տարածել: Սովորաբար, նման շշուկները խոսակցության մակարդակի վրա էլ մնում են ու իրականությանը չեն համապատասխանում, սակայն երբեմն նկարահանման հրապարակում խաղացած սերը շարունակվում է նաև իրական կյանքում:
AdMe.Ru-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է հայտնիների, որոնց սերը ծնվել է նկարահանման հրապարակում.
Ջասթին Տերու, Ջենիֆեր Էնիսթոն
Զույգը ծանոթացել է «Ճանապարհորդությունների ծարավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանք միասին են արդեն 7 տարի:

Թոմ Հարդի, Շառլոթ Ռայլի
«Մոլեգին hողմերի դարավանդը» ֆիլմի նկարահանումները տակնուվրա են արել երկուսի կյանքը: Հանդիպումից 1 տարի անց զույգը նշանադրվել է, իսկ հետո՝ ամուսնացել: Այժմ Թոմն ու Շառլոթը երջանիկ ծնողներ են:

Էշթոն Քութչեր, Միլա Կունիս
Դերասանների ծանոթությունը տեղի է ունեցել «70-ականների շոու» սերիալի նկարահանումների ժամանակ: Սակայն այն ժամանակ Քութչերն ամուսնացած էր Դեմի Մուրի հետ, իսկ Կունիսն էլ Մակոլեյ Կալկինի ընկերուհին էր: Այնուհանդերձ՝ տարիների ընթացքում նրանց ընկերական հարաբերությունները վերաճել են սիրո, ինչի արդյունքում զույգն արդեն 2 երեխա ունի:

Էնդրյու Գարֆիլդ, Էմմա Սթոուն
Զույգը հանդիպել է 2010թ. «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում: Նրանց հարաբերությունները լի են կրքերով, բաժանություններով, վեճերով ու անսպասելի վերամիավորումներով: Էնդրյուն տարբեր առիթներով չի հոգնում կրկնել, որ միշտ պաշտել ու շարունակելու է պաշտել Էմմային:

Գիյոմ Կանե, Մարիոն Կոտիյար
Երբ ֆրանսիացի դերասանները միասին նկարահանվում էին «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմում, նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի հետո ամուսիններ կդառնան իրական կյանքում: Այժմ զույգն ունի 2 երեխա:

Բենջամին Միլպյե, Նատալի Պորտման
«Սև կարապ» ֆիլմը Պորտմանի համար կարելի է ճակատագրի նվեր համարել: Իր դերի համար Պորտմանն արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի, իսկ նկարահանումների ժամանակ հանդիպել իր ապագա ամուսնուն՝ ֆիլմի գլխավոր պարուսույցին: Այժմ զույգն ունի 2 երեխա: Պորտմանը մի առիթով խոստովանել է, որ մայր ու կին լինելն իր հետ պատահած լավագույն բանն է:











