Տեղի ունեցավ «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքի երկրորդ հանդիպումը

12:07 • 12.04.17

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ապրիլի 11-ին կայացել է «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի կազմակերպած «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքի երկրորդ դասախոսությունը:

Դասախոսությունը կրել է «Սարոյանը և կինոն» վերնագիրը: Այն կարդացել է բանասիրական գիտությունների թեկնածու, կինոգետ Արծվի Բախչինյանը: Նա ներկայացրել է Սարոյանի կապը կինոարվեստի հետ, Սարոյանի նկարահանած ֆիլմերի և դրանց ստեղծման պատմությունը, ցուցադրվել են  Վ. Սարոյանի նկարահանած մի քանի ֆիլմերից:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հնարավորություն են ունեցել միանգամայն այլ տեսանկյունից ծանոթանալու Վ. Սարոյանի գործունեությանը և հետաքրքիր բացահայտումներ կատարելու նրա կյանքի վրա կինոյի ունեցած ազդեցությունից:

 

Տեղի ունեցավ «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքի երկրորդ հանդիպումը