Louis Vuitton-ի նոր պայուսակների վրա պատկերված են ամենահայտնի նկարիչների լեգենդար կտավները (լուսանկարներ)
Louis Vuitton աշխարհահռչակ ֆրանսիական նորաձևության տունը պայուսակների աննախադեպ հավաքածու է ստեղծել՝ ոգեշնչվելով ամենասիրված և հայտնի արվեստի գործերից:
Masters (Վարպետներ) կոչվող պայուսակների վրա ներկայացված են լեգենդար նկարիչների՝ Լեոնարդո դա Վինչիի, Վան Գոգի, Ռուբենսի, Տիցիանի անմահ կտավները:
Իսկ պայուսակների ներսի հատվածում՝ հենց կաշվի վրա գրված է նրանց կեսնագրությունն ու այն թանգարանի անունը, որտեղ կախված է պատկերի բնօրինակը:















